Սնունդը և առողջությունը
Պլաստիկը մեր կյանքում. ankakh.com
Պլաստիկից օգտագործման միջոցները որոշ դեպքերում սկսում են վտանգավոր դառնալ, և, հայտնվելով օրգանիզմում, վնասում նրան: Ե՞րբ է այդպես լինում...
Մեր կենցաղն անհնար է պատկերացնել առանց սննդային պլաստիկի: Ամառային շատ սրճարաններ կամ արագ սննդի կետեր օգտագործում են պլաստիկ ամաններ: Գրեթե բոլոր զովացուցիչներն ու շշալցված ջրերը պլաստիկի մեջ են:
Կարելի է ենթադրել, որ եթե պլաստիկն ամենուր է, ուրեմն անվտանգ է ու չարժե դրա մասին մտածել: Մինչև որոշ սահման` դա ճիշտ է, եթե օգտագործման պայմաններին հետևում ենք: Պլաստիկ շշերն ու ամանները պատրաստվում են զանազան պոլիմերներից: Դրանցից ամենաշատ կիրառվողը բազմավինիլքլորիդն է, պրոպիլենը, պոլիէթիլենը, պոլիկարբոնատը: Այդ նյութերն անվտանգ են ու սննդի մեջ չեն ընկնում: Սակայն որոշ դեպքերում դրանք սկսում են թույներ արտադրել, որոնք, հայտնվելով օրգանիզմում, վնաս են հասցնում: Ե՞րբ է այդպես լինում: Երբ մթերքը երկար է մնում սառնարանում, ու մարդն իր ծուլության պատճառով փորձում է սնունդը տաքացնել այն պլաստիկ ամանով, որով գնել է խանութից: Գործնականում բոլոր պոլիմերները ժամանակի ընթացքում «ծերանում» են: Դրա հետևանքով պլաստիկ իրերում քայքայում է սկսվում: Արժե նշել, որ պլաստիկ արտադրանքի որոշ տեսակներ տարբեր պայմաններում են թունավոր դառնում, մեկը չի կարելի լվանալ, մյուսը` տաքացնել: Այսինքն` եթե կիրառման պայմանները խախտվում են, ապա այն դառնում է թունավոր ու վտանգավոր առողջության համար: Ուստի միշտ ուշադրություն դարձրեք մակնշման վրա: Պլաստիկ իրերի վրա միշտ էլ պայմանական նշաններ են դրվում` ընդունված գրեթե բոլոր երկրներում: Ամանի տակ 3 նետերով եռանկյուն է պատկերված, որում 1-ից 7 թվերն են, իսկ դրա տակ` պլաստիկի տառային կոդը:
1 թիվը և տառային PETE կոդը ասում է, որ այդ ամանը պատրաստված է պոլիէթիլենտերեֆտալատից: Դա ամենատարածված սննդի պլաստիկն է: Դրանից պատրաստվում են շշեր, փաթեթավորման համար տարբեր ամաններ ու միանգամյա օգտագործման բաժակներ: Այն կիրառվում է ջուր, հյութեր, զովացուցիչներ պահելու համար:
2-ը և HDPE կոդը ցույց են տալիս, որ փաթեթավորման տարան պատրաստված է բարձր ճնշման պոլիէթիլենից:Այն օգտագործվում է կաթնամթերքի, շամպունի, լվացամիջոցների ու սպիտակեցնող նյութերի համար:
3-ն ու PVC-ն ասում են, որ իրը պատրաստված է պոլիվինիլքլորիդից, որն օգտագործվում է սննդային յուղերի, ապակիների ու հայելիների լվացման հեղուկի համար: Այս պլաստիկն է օգտագործվում պլաստիկե խողովակների, հատակի ծածկույթների, ձգվող առաստաղների, լոգասենյակի վարագույրի, պլաստիկե լուսամուտների, այգու կահույքի պատրաստման նպատակով: Փաստորեն, մենք ապրում ենք պոլիվինիլքլորիդի թագավորությունում: Բայց չգիտենք, որ այն պլաստմասսայի ամենավտանգավոր տեսակն է, որը գրեթե անհնար է վերամշակել: Այրելու դեպքում վտանգավոր դիօքսիններ է արտադրում, որոնք քաղցկեղային հիվանդություններ կարող են առաջացնել:
4 և LDPE կոդը նշանակում է, որ այդ պլաստիկը ստեղծվել է ցածր ճնշման պոլիէթեիլենից: Այն օգտագործվում է տոպրակներ ու փափուկ փաթեթավորման համար, կարելի է վերամշակել. սա սննդային պլաստիկներից թերևս ամենաանվտանգն է:
5 և PP կոդը պոլիպրոպիլենն է: Դրանից են պարտաստվում շշերի կափարիչները, թթվասերի, յոգուրտի, կետչուպի, մանանեխի ու մանկական սննդի շշերը: Դրանից նաև խաղալիքներ են պատրաստվում: Մարդու համար անվտանգ պլաստիկ է: Միակ թերությունն այն է, որ բացասական ջերմաստիճանի դեպքում դառնում է փխրուն:
6 և PS` նախատեսված են պոլիստիրոլի համար, որից պատրաստվում են թռչունների վանդակի տակդիրները, մսամթերքի ամանները, մեկանգամյա բաժակներ ու ամաններ: Սա երկրորդային մշակման չի ենթարկվում, քանի որ պոլիվինիլքլորիդը տաքացնելիս քաղցկեղածին նյութեր է անջատում:
7 թիվն ու OTHER կոդը նշանակում է տարբեր պոլիմերների խառնուրդ: Այս խմբում են պոլիկարբոնատից պատրաստված ապրանքները, որոնք երկար օգտագործելու ու հաճախակի լվանալու դեպքում կարող են առողջության համար վտանգավոր բիսֆենոլ Ա անջատել:
09.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ